Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահին սպասարկող մեքենան։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։